Երեք րոպեում Կամչատկայում գրանցվել է 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ

Կամչատկայի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրամասում երեք րոպեում տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 5.5 մագնիտուդ ուժգնությամ։ Երկրաշարժերը գրանցվել են կեսօրն անց:

Դրանցից մեկը բավականին մոտ է եղել Կամչատկայի թերակղզու ափերին։ Երկու դեպքերում ցնցումների խորությունը կազմել է մոտ 43 կմ։

Սրանք հուլիսի 30-ին գրանցված երկրաշարժի ամենաուժեղ հետցնցումներն էին:

Վերջին մի քանի ժամերի ընթացքում դրանց գրանցվում են մոտավորապես յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ: Հետցնցումների հաճախությունը դեռ չի նվազում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կամչատկայում հզոր երկրաշարժը ցունամի է առաջացրել․ Ճապոնիայում ևս տարհանումներ են