ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը կայցելի Մոսկվա, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը չի նշել Մոսկվա Ուիտկոֆի ուղևորության ճշգրիտ ժամանակացույցը, սակայն ընդգծել է, որ վերջինս նախկինում ունեցել է ծավալուն բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թրամփը Պուտինին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տվել՝ Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար, հակառակ դեպքում սպառնացել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը Ռուսաստանի գործողությունները «զզվելի» է կոչել և նոր պատժամիջոցներ խոստացել