Մատչելիության հղումներ

Չինաստանը և Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել


Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել Ռուսաստանի Վլադիվոստոկ նավահանգստային քաղաքի ափերի մոտ:

Հինգ օր տևողությամբ «Ծովային փոխազդեցություն 2025» զորավարժությունները մեկնարկել են այսօր։ Ըստ Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հաղորդագրության՝ զորավարժությունների ընթացքում երկու երկրների նավատորմերը կվարժվեն սուզանավերի դեմ պայքարի, հակաօդային պաշտպանության, որոնողափրկարարական գործողությունների և «համատեղ հրետանային կրակի» գործողությունների մեջ։

Այս զորավարժությունները երկու երկրների միջև ամենամյա են։ Վաշինգտոնում գործող Միջազգային ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի (CSIS) տվյալներով՝ Չինաստանն ու Ռուսաստանը 2003 թվականից ի վեր իրականացրել են 113 համատեղ զորավարժություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG