Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական կողմի հետ համաձայնություն կա 1200 մարդու փոխանակման վերաբերյալ։
«Հիմնական հարցերից մեկը ռազմագերիների փոխանակման շարունակությունն է։ Կա համաձայնություն 1200 մարդու փոխանակման վերաբերյալ»,-այսօր Telegram-ում գրել է Զելենսկին, հավելելով՝ այս պահին կողմերն աշխատում են ցուցակների վրա։
Ավելի վաղ Կիևը հաղորդել էր, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը կապի մեջ է Ռուսաստանի ներկայացուցչի հետ։ «Մենք նաև աշխատում ենք մեր քաղաքացիական անձանց վերադարձնելու ուղղությամբ», գրել է Զելենսկին։