Համասը հայտարարել է, որ զենքերը չի վայր դնի, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստինի անկախ պետությունը։
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը նշել է, որ «զինված դիմադրությունը չի կարող կանգ առնել... մինչև որ չվերականգնվեն ազգային իրավունքները, որոնցից առաջինը անկախ, լիովին ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումն է՝ Երուսաղեմ մայրաքաղաքով»։
Համասի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունները, որոնց նպատակն էր 60-օրյա հրադադար հաստատել Գազայում և ազատ արձակել պատանդներին, անցած շաբաթ փակուղի մտան։
Այսօր իսրայելցի գերիների տասնյակ ընտանիքներ բողոքի ցույց են անցկացրել երկրի պաշտպանության նախարարության մոտ՝ պահանջելով նախ և առաջ զբաղվել իրենց հարազատների ազատ արձակման խնդրով։